ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութ և կրակող սարք. Արագածոտնի քրեական հետախույզների բացահայտումը

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Աշտարակի գործընկերների հետ: Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքի Ազատության պողոտայում նրանք ձերբակալեցին Ապարան քաղաքի 41-ամյա, 37-ամյա և 31-ամյա երեք բնակչի: Անձնական խուզարկությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածով փաթեթներ ու կաթուցիչներ, իսկ պայուսակում հայտնաբերվեցին ինքնաշեն կրակող սարք, 4 փամփուշտ և մեկ ծալովի դանակ: Ըստ նրա` կանեփը վայրաճ թփերից քաղել ու պատրաստել էր իր օգտագործման համար, իսկ կրակող սարքը ձեռք էր բերել վերջին պատերազմի ընթացքում:
Բաժին տեղափոխված մյուս տղամարդկանց մոտ անօրինական ոչինչ չի հայտնաբերվել:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: