Կոտայքի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
03.05.2023 15:57
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության Կոտայքի մարզի ՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 2-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ծառայություն իրականացնելիս ժամը 19.25-ի սահմաններում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենային: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին են տարել աբովյանցի 23-ամյա վարորդին: Ձերբակալվելու ընթացքում երիտասարդը ինչ-որ պարունակությամբ ծալած թուղթ և կաթուցիչ է գցել գետնին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: