1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ իրացրած տղամարդուն. նա կալանավորվել է

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Արմավիրի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի գործընկերների հետ։ Նրանք ուժեղացված ծառայության ժամանակ Սարդարապատ գյուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ,  ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխեցին Նորապատ գյուղի 20-ամյա երկու բնակչի: Երիտասարդներից մեկի մոտ մարիխուանայի նմանվող զանգված կար։ Իրավապահների տեղեկություններով՝ նա թմրամիջոցը ձեռք էր բերել Լենուղի գյուղի մի բնակչից։ Նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 48-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչ։ 48-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: