1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դրախտիկում թմրանյութ են հյուրասիրել. Ճամբարակի ոստիկանների բացահայտումը

Ճամբարակի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն թմրամոլության վերաբերյալ: Ըստ տեղեկության` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ օրեր առաջ գնացել էր 29-ամյա համագյուղացու տուն, որտեղ եղել էր նաև նրա 43-ամյա հարևանուհին: 28-ամյա երիտասարդը թղթե փաթեթից վերցրել էր մարիխուանա, չորացրել վառարանի վրա, լցրել պլաստիկ շշի մեջ, օգտագործել անձամբ և հյուրասիրել ներկաներին:
Նմանատիպ մի դեպք էլ եղել էր հունվարի սկզբին՝ այս անգամ հարևանուհու հայրական չբնակեցված տանը: Թմրանյութն օգտագործելուց հետո 28-ամյա երիտասարդը հյուրասիրել էր մյուս երկուսին:
Թմրանյութի հետքերով շշերը հայտնաբերվել են 43-ամյա կնոջ հայրական տանը:
Հունվարի 5-ին դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 28 և 29 տարեկան տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ հյուրասիրող երիտասարդը ձերբակալվել է, ապա` կալանավորվել: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: