Թմրանյութերի իրացման մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
13.02.2024 12:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 40-ամյա Խաչիկ Հ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 23-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր թմրանյութերի իրացման մեղադրանքով:
Խափանման միջոցը կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: