Տղամարդու խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել
17.03.2023 15:36
Թմրամիջոցի հայտնաբերում

Մարտի 15-ի երեկոյան ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Մանուշյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու: Նա տեղափոխվել է Մուշի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «aPVP» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։ Գյումրեցի տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: