ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում

Ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կախարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում հայտանբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփանման բույսի դեղնականաչավուն զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նա և կազմված  փաստաթղթերը ներկայացվել են Արարարտի մարզային վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: