1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Էջմիածնի 24-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 3,91 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ և 3,52 գրամ կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Երիտասարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 63-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում ու կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում ու թմրանյութ պահում: Նոյեմբերի 6-ին իրավապահները մեկնեցին նշված հասցե: Տղամարդը նրանց հայտնել է, որ ունի կանեփից պատրաստված չոր զանգված:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել 3,41 կգ ընդհանուր քաշով մարիխուանային նմանվող զանգվածի 2 փաթեթ: Նա հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: