Թմրանյութ` Նոր Հաճնի գերեզմանատան տարածքի վայրաճ կանեփի թփերից
21.07.2015 11:05
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 18.35-ին, բաժանմունք են բերման ենթարկել 1994 թ. ծնված Նարեկ Ա.-ին և ներկայացրել 2000 թ. ծնված Ս. Մ.-ին:
Ս. Մ.-ի անձնական զննության ժամանակ ձեռքի ափի մեջից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն կանեփանման զանգված` 2.19 գ կշռով:
Ս. Մ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված փաթեթը, ոստիկաններին տեսնելուն պես, պահելու նպատակով իրեն է տվել մորաքրոջ որդին` Նարեկ Ա.-ն, որն էլ բացատրություն է տվել, որ նշված փաթեթն ինքն է տվել Ս. Մ.-ին, որը ձեռք էր բերել Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան տարածքից` վայրաճ կանեփի թփերից:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նարեկ Ա.-ն ուղարկվել է ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: