Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
24.02.2023 17:19
Թմրամիջոցի հայտնաբերում
Փետրվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Նորքի 69-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տեղեկությունները՝ նրանք Նորաշեն բնակավայրի տարածքում տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխունայի նմանվող զանգված: Ձերբակալվածը հայտնեց, որ այն թմրանյութ է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: