ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մասիսի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 33-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում ու օգտագործում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Մասիսի 7-րդ փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նման զանգվածով ապակե տարա: Տղամարդը հայտնել է, որ այն թմրանյութ է, պատրաստված` վայրաճ բույսերից: Նա նաև իրավապահներին հայտնել է, որ թմրանյութ ունի իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նորամարգցու տանը և մեքենայում: Մեքենայից հայտնաբերվել է 466 գրամ կանեփանման զանգվածով լցված տարա, իսկ բնակարանից՝ 476 գրամ կանեփանման բույսեր և տերևներ, կաթուցիչներ ու հարմարեցված շիշ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: