ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութով հարյուրից ավելի փաթեթներ Գյումրիի տարբեր փողոցներում

Հունվարի 20-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Գյումրիի Թեհլերյան փողոցում ձերբակալել ու բաժին էին տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան տարել էին բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մուգ շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ՝ յուրաքանչյուրում 10 փաթեթ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն հաշիշ տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով և պետք է տեղադրեր Գյումրիի տարբեր թաղամասերում: Նա հայտնեց նաև, որ ձերբալակման օրը մարիխուանայով լցված 5 փաթեթ տեղադրել էր Գյումրիի Թեհլերյան փողոցում:
Նույն օրը Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Թեհլերյան փողոցի տարբեր վայրերում ձերբակալվածը ցույց է տվել տեղադրած 5 փաթեթը։ Բացի այդ, Լալայան փողոցում ցույց է տվել այն վայրը, որտեղից պետք է վերցներ մարիխուանայով 20 փաթեթ, Հացիկ գյուղի ճանապարհից՝ 30 փաթեթ, որոնք պետք է տեղադրեր տարբեր վայրերում:
Քրեական վարույթի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. սրահից հայտնաբերվեց 56 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: