1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Փետրվարի 27-ին, ժամը 17.50-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով կանեփանման չորացված բուսական զանգված՝ ընդհանուր 4.4 գ կշռով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է քաղել վայրաճ չորացած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նույն օրը, ժամը 19.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Տարոնի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4 մլ դեղնականաչավուն հեղուկով: Նա հայտնել է, որ ներարկիչում թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար:
Նույն օրը, ժամը 21.45-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն հեղուկով ապակյա տարա և սպիտակ, թափանցիկ հեղուկով պլաստմասսե շիշ: Նա հայտնել է, որ ապակյա տարայում կոդեին թմրանյութ է, պատրաստել է իր անձնական օգտագործման համար, իսկ պլաստմասսե շշի մեջ ծծմբական թթու է, որը 2019 թ. գարնանը, թմրանյութ պատրաստելու նպատակով, տվել էր հանգուցյալ ընկերը:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: