1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մասիսցի 50, 39 և 36-ամյա երեք տղամարդ թմրանյութ են պահում և օգտագործում, և 50-ամյա տղամարդու «Մերսեդես» ավտոմեքենայով շարժվում են դպրոցի ուղղությամբ:
Տղամարդիկ հայտնաբերվեցին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահում «մեթադոն» տեսակի թմրանյութ կա:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով 2 ներարկիչ, ընդհանուր 40 մգ նույն լուծույթով երկու սրվակ, մարիխուանայի նմանվող մոխրացված հետքերով կաթուցիչներ և կրիստալ տեսակի թմրանյութով ծխախոտի տուփ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: