30-ամյա վարորդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
31.10.2022 14:12
Արձանագրված դեպքեր

Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ոստիկանության ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում ստուգման են ենթարկել «Նիսան Տեանա» մակնիշի մեքենան: Վարորդի փաստաթղթերը ստուգելիս նկատել են, որ նա ցանկանում է գրպանից ինչ-որ բան նետել: Պարեկները, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Տարոնի բաժին են տեղափոխել 30-ամյա վարորդին: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ լցված 0,50 գրամ դեղնականաչավուն բուսական զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփի վայրաճ թփերից պատրաստել է իր օգտագործման համար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: