ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գնդեվազի բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերել և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել են Գնդեվազ բնակավայրի 58-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ դեղնականաչավուն զանգված։
Ըստ ձերբակալված 58-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: