ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները թմրանյութ են հայտնաբերել

Հուլիսի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նոր Արաբկիրի զբոսայգում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տարել Երևանի երկու բնակչի:
26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 18-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմանվող զանգված կար ու մոխրացած հետքերով կաթուցիչ:
Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: