Բերման էին ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով
Հունիսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ և դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: