Թմրանյութ՝ դաշնամուրում
15.11.2014 11:48
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ նույն օրը, ժամը 15.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ի բնակարանի խուզարկությամբ, 2-րդ հարկի հյուրասենյակի դաշնամուրի ստեղնաշարի կափարիչի միջից հայտնաբերել և առգրավել են մոտ 12.1 գ մանրեցված, սուր հոտով դեղնականաչավուն զանգված և ծխախոտի տուփ` 13 գլանակներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: