ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար

Հուլիսի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մուշի բաժնի  ծառայողները, վետերանների խորհրդի աջակցությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու և պահելու   կասկածանքով, Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 5 շենքի դիմացից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ին, որի ձեռքի պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են 1 լ տարողությամբ պլաստմասսե 8 շիշ` սպիտակավուն նստվածքներով և յուղանման լուծույթներով,   5 մլ տարողությամբ օգտագործած 5 ներարկիչ  և   «պիրալգին» տեսակի դեղամիջոցի օգտագործված 10-հատանոց  5 ժապավեն:
Հովիկ Մ.-ն հայտնել է, որ  թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է անձամբ` «պիրալգին» դեղամիջոցից և այլ բաղադրամասերից, ներարկվելու միջոցով անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: