ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունը բացահայտել է հերթական «թմրաշղթան»․ չորս անձ ձերբակալվել է

Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ ստացան, որ մի խումբ անձինք զբաղվում են ապօրինի թմրաշրջանառությամբ։ Նրանց հայտնաբերման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Նախ ապրիլի 20-ին բերման ենթարկվեցին 27 և 30 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նույն օրը,  մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց նաև 26-ամյա մի երիտասարդ՝ դարձյալ Երևանի բնակիչ։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Մեթամֆետամին կար նաև երիտասարդի մեքենայում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցն իրացրել էր Նուբարաշենում հաշվառված 36-ամյա մի տղամարդ, որը  նույն թաղամասի բնակիչ 39-ամյա ընկերոջ հետ ապրիլի 21-ի գիշերը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներով գազային ատրճանակ ու մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին նաև 36-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով 100 գրամից ավելի մեթանֆետամինի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածներից չորսը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: