1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, որ գլանակում կանեփ է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Ու թեև իրավապահները վարկած ունեին, թե 48-ամյա տղամարդը որտեղից է ձեռք բերել թմրանյութը, ընթացիկ միջոցառումները շարունակվեցին:
Հաջորդ օրն առավոտյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում նույն կասկածանքով ձերբակալվեց և, «Դեյվու» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեց 46-ամյա մի երևանցի` երկու ուղևորով: Թաիրովի բնակիչ 63-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման երկու զանգված` մոտ 4 և 7 գրամ քաշով: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մյուս ուղևոր 46-ամյա արտաշատցին հայտնեց, որ մեքենայում կա 750 գրամ տարողությամբ ապակյա տարա` կանեփի զանգվածով, որն իրենն է՝ անձնական օգտագործման համար:
Ավելի հիմնավոր էր դառնում վարկածը, որ իրացնողին գտնելու համար իրավապահներն ի վերջո մեկնելու են Ջանֆիդա:
Իսկ մինչ այդ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն կատարվեց նախորդ օրը պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում: Սրահի պահոցից հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ` ընդհանուր 27,44 գրամ կանեփանման զանգվածով: Մեքենայատերը հայտնեց, որ դրանք պատկանում են իրեն:
Ժամեր անց իրավապահներն արդեն Ջանֆիդա գյուղում էին: Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 57-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Տանտիրոջ բացակայությամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի և կանեփի սերմի նմանվող զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչներ: Գոմում հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման բաժակներում ցանած ու նոր ծլած կանեփի 11 բույս:
Հետագա միջոցառումների շնորհիվ ջանֆիդացի տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, ձերբակալվեց և ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթի շրջանակում ապրիլի 4-ին խուզարկություն է կատարվել նաև «Դեյվու» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել են ապակյա տարա՝ լցված դեղնականաչավուն մոտ 81 գրամ կանեփանման զանգվածով, և գլանակ:
63-ամյա թաիրովցին և 57-ամյա ջանֆիդացին կալանավորվել են, իսկ 46-ամյա արտաշատցու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: