ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայքնային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման նպատակով։
Ուժեղացած ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին են տեղափոխվել նաև 30, 19 և 16 տարեկան երեք երիրտասարդ։ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Իսկ 19-ամյա երիտասարդը հայտնել է, որ Գյումրիի Թբիլիսյան խճուղու վերջնամասում փնտրել է թմրանյութ, որի տեղակայման վայրն ուղարկել էր ընկերը։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: