1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնականի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող երիտասարդի

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում: Տեղեկություններն իրացնելով՝ հոկտեմբերի 9-ին իրավապահները Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 13 փաթեթ՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով, թղթե 1 փաթեթ՝ 2 գրամից ավելի քաշով, և ապակե կոլբա՝ 4,47 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը նշել է, որ դրանք ձեռք է բերել երկու օր առաջ տելեգրամյան ալիքներից մեկով և այդ օրը դրանցից 6-ը հասցրել է տեղադրել Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում:
Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: