ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները  Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս  ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք ստուգել են Վաղաշեն գյուղի 21-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայում շուրջ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ կային։ 20-ամյա ուղևորի խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել էր վարորդին։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: