ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները  ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել,  ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 3 տղամարդու, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի, երկուսը՝  Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ էին։  37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Ձերբակալվածներից 34-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում ունի մարիխուանա։ Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: