Դավիթաշենի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք. հայտնաբերվել է 35 փաթեթ մարիխուանա
Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ կար։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաև նրա մեքենան։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։
Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: