Էրեբունիում ծառայություն իրականացրած պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք
Նոյեմբերի 15-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։