1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեկտեմբերի 18-ին Աշտարակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Աշտարակի Նարեկացու փողոցի տներից մեկում հայտնաբերել են մետաղական տարա, որի մեջ լուցկու տուփ, պլաստմասե և ապակե տարաներ էին՝ չորացված, մանրացված, կանաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածներով և կաթուցիչներ:
Նույն օրը 36-ամյա տանտերը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։
Բաժնում նա տվեց խոստովանական բացատրություն, որ նշված զանգվածները կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, ինքն է քաղել և պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: