ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Վաղարշապատի բաժնի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։
Բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության բաժին են տեղափոխել 2 տղամարդու։ Մեքենայում մեթամֆետամինի նմանվող զանգված կար, որը ձեռք էին բերել Տելեգրամ հավելվածի միջոցով:
Վաղարշապատի համայնքային ոստիկաններն էլ Հայթաղ գյուղի 46-ամյա մի բնակչի տանը հայտնաբերել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: