1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը. կան ձերբակալվածներ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։ Մարտի 31-ին համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին 35 ու 44 տարեկան երկու տղամարդ և 39-ամյա մի կին։
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 3 գրամ մեթամֆետամին: Նախնական տվյալներով՝ տղամարդը թմրամիջոցը ձեռք էր բերել մի օտարերկրացուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցն իրացնողին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: