ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը մայրաքաղաքում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Կորեայի ձորում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածնի 19-ամյա և 20-ամյա երկու բնակչի։
Անձնական խուզարկությամբ 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ 5 գրամից ավելի նմանատիպ զանգված էլ հայտնաբերվել է 19 տարեկանի մոտ։
Պարզել է, որ նրանք Տելեգրամի միջոցով ձեռք են բերել և մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են տասնյակից ավելի փաթեթներ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները հայտնաբերել են արդեն իսկ տեղադրված փաթեթները, որոնց ընդհանուր քաշը 15 գրամից ավելի էր։
Նաև խուզարկվել է 20-ամյա երիտասարդի «Տոյոտան». հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 92 գրամից ավելի։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: