Հետախուզվում էր ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով
09.12.2023 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Բաշինջաղյան 1-ին նրբանցքի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 53-ամյա Հայկ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: