1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Դեկտեմբերի 9-ին Արմավիրի մարզի պարեկները Արշալույս գյուղում ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ 32-ամյա երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Դեկտեմբերի 10-ին Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով մի երիտասարդի։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։ Վաղարշապատի բաժնում կատարված խուզարկությամբ 26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 3 գրամից ավելի մարիխուանայով։
Նույն օրը Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Բաղրամյան գյուղում ծառայություն կատարելիս։ Նրանք նկատել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենա, որի վարորդն ու 2 ուղևորները մեքենայից ծխախոտի տուփ են նետել։ Երիտասարդները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են։ Վաղարշապատի բաժնում կատարված խուզարկությամբ 26-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ըստ նրա՝ մեքենայում ունի մարիխուանայով փաթեթ։
Բոլոր դեպքերով հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։