1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 35-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում մշակում է կանեփ, տանն ու օժանդակ կառույցներում պահում և օգտագործում է թմրամիջոց:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունվարի 11-ին տեղեկությունը ստուգվեց: 35-ամյա տղամարդը ներկայացրեց երկու փաթեթ` ընդհանուր մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնեց, թե մարիխուանան պատրաստել է կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:
Նույնատիպ մի տեղեկություն էլ Վաղարշապատի քրեական հետախույզներն ստացան երկու օր անց` Տարոնիկ գյուղի 64-ամյա բնակչի վերաբերյալ: Հունվարի 13-ին ոստիկաններն այցելեցին Տարոնիկ. բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել իր մոտ եղած զանգվածը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդը ներկայացրեց մոտ 22 գրամ զանգվածով փաթեթ և հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: