1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մի քանի դեպք: Պարեկներից մեկը Փարաքար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ թմրանյութ օգտագործելու դեպքի էր ականատես եղել: Նա կապ էր հաստատել ոստիկանության մոտակա բաժին և հայտնել այդ մասին: Անմիջապես նշված վայր էին մեկնել Վաղարշապատի և Կոտայքի մարզի պարեկները: Նրանք հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին էին տեղափոխել Երևանի 27-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 9 սմ շեղբի երկարությամբ դանակ և կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ: Ձերբակալվածը հայտնեց, որ փաթեթում թմրանյութ է, ձեռք է բերել Տելեգրամ հավելվածով:
Մայիսի 14-ին Կոտայքի պարեկները Հրազդան-Բջնի ճանապարհին ծառայության ժամանակ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել Արզականի 25-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով փաթեթ և օգտագործված երկու կաթուցիչ:
Նույն օրը Երևան-Սևան ճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, պարեկները հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու: Իրավապահները տեղեկություններ ունեին, որ նրա մոտ սառը զենք կա: Բաժնում կատարված խուզարկությամբ հրազդանցի տղամարդու մոտ հայտնաբերվեց 9 սմ շեղբի երկարությամբ դանակ:
Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: