ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 20-ին, ժամը 23.35-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցից բերման են ենթարկել նույն քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է երկու ներարկիչ՝ մասամբ լցված դարչնագույն հեղուկով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կոդեին տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պատրաստել է անձամբ՝ հետագայում ներարկվելու նպատակով:
Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: