1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի ոստիկանները նույն օրը ապօրինի թմրաշրջանառության 6 դեպք են բացահայտել

Արաբկիրի ոստիկաններն ամեն օր են պայքարում ապօրինի թմրաշրջանառության դեմ, բայց արդյունավետության առումով հատկապես աչքի ընկավ մարտի 16-ը: Այդ օրը բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության վեց դեպք։ Բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներից բաժին բերման ենթարկեցին տարբեր տարիքի տղամարդկանց՝ բոլորն էլ Երևանի բնակիչներ։ Նրանց խուզարկություններով հայտնաբերվեցին տարբեր քաշով մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: