Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
28.06.2022 16:40
Արձանագրված դեպքեր
Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։ Ուղևորը պատուհանից ծխախոտի տուփ էր նետել, իսկ վարորդը մեքենայից իջնելիս ձեռքի պոլիէթիլենային տոպրակն էր գցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պլաստմասսե առարկայի մասնիկներ և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված: Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են ապակյա գլանակներ: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։