Շենգավիթի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
09.03.2022 16:32
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 1-ին: Ուշ երեկոյան Մայիսի 9-ի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք երիտասարդի: Նրանցից մեկի` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 24-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ` շագանակագույն զանգվածով: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: