ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Էրեբունու ոստիկանները թմրաշրջանառություն են բացահայտել. թմրամիջոց իրացնողը կալանավորվել է

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակիչներից մեկը թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։ Տեղեկությունը ստացվեց հունիսին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան. անհրաժեշտ էր փաստական տվյալներ ձեռք բերել։ Մեկ ամիս տևած հետևողական աշխատանքն արդյունք տվեց։ Հուլիսի 22-ին մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվեցին ու Էրեբունու բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեցին ու առգրավվեցին տարբեր քաշով հերոինի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ «Մեթադոնի լուծույթ» գրառմամբ տարա կար՝  81 գրամից ավելի թափանցիկ հեղուկով։ Էրեբունու ոստիկանների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցի նմանվող զանգվածները գնել էին դեռևս հունիսին իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված  Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակչից։ Տեղեկությունները հաստատվեցին. 55-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվեց։ Էրեբունի  և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նրա բնակարանը՝ հայտնաբերելով հերոինի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր ու 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: