Մեծամորի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ճանապարհին ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել տարբեր տարիքի 2 տղամարդու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի սերմերով փաթեթ, իսկ մյուսի խուզարկությամբ կաթուցիչ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: