ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր թոնրատան աշխատակցի հեռախոսը

23.10.2014 10:13 Գողություն

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցից բերման էին ենթարկել 1990 թ. ծնված Անահիտ Մ.-ին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Գայի պողոտահում գտնվող թոնրատան պահարանի դարակից գողացել է աշխատակցի բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: