ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թոշակառու կնոջ դրամապանակը գողացողը հայտնաբերվեց

09.08.2016 10:35 Գողություն

Օգոստոսի 8-ին, ժամը 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում 1947 թ. ծնված Լիդա Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր քարտեր:
Տուժող կնոջից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: