ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն թոշակառուի տնից. Բազումի ոստիկանների բացահայտումը

04.08.2021 17:46 Գողություն

Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 85-ամյա մի բնակիչ օգոստոսի 3-ին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ իր բնակարանից գողացել են փող, տան սեփականության վկայականն ու ավանդի գրքույկները:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ տանտիրոջ` գողությունն արել էին գիշերը, իսկ բնակարան մտել էին պատուհանից: Ուսումնասիրությունը հաստատեց տանտիրոջ վարկածը. պատուհանը վնասված էր, լուսամուտագոգին էլ հայտնաբերվեցին ոտնահետքեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին, ապա ներկայացվեց Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ էլ երիտասարդը խոստովանեց, որ գողությունն արել էր ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: