1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թումանյանի ոստիկանները բացահայտեցին ՓԲԸ-ից կատարված գողությունները. կասկածյալի մոտից հայտնաբերվեց նաև զենք-զինամթերք

02.04.2019 16:22 Գողություն

Ապրիլի 1-ին ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ մարտի 30-ի ժամը 14-ից ապրիլի 1-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով մուտք են գործել արտադրամասի տարածք և գողացել 40 մ էլեկտրական եռակցման պղնձյա մալուխ:
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Շամլուղ քաղաքի բնակիչ Գրիգոր Մ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան և փամփշտակալ՝ լիցքավորված 16 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, որոնց համար փաստաթուղթ չի ներկայացրել: Գրիգոր Մ.-ն հայտնել է, որ զենք-զինամթերքը գնել է Ախթալա քաղաքի բնակիչ ոմն Ոժոյից: Նա խոստովանել է նաև, որ մարտի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, հիշյալ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է Վանաձոր քաղաքի շուկայում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գրիգոր Մ.-ն նույն ընկերությունից նախկինում ևս կատարել է գողություններ: Մասնավորապես, 3 տարի առաջ Շամլուղի արտադրամասից համաքաղաքացի Յաշա Կ.-ի հետ գողացել են կոմպրեսորի գործարկիչ և ամբարձիչի էլեկտրական մարտկոցներ, որոնք վաճառել են: 4 տարի առաջ ՓԲԸ-ի բաց հանքի տարածքից գողացել է 13 մետր մալուխ, որը հայտնաբերվել է նրա բնակարանում:
Գրիգոր Մ.-ն խոստովանել է նաև, որ մոտ 10 օր առաջ Շամլուղ քաղաքի «Վերին Ախթալա» հանդամասի ֆերմայից գողացել է 6 էլեկտրական անջատիչ, որոնք հայտնաբերվել են նրա բնակարանում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: