Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06.09.2019 16:50
Ապօրինի ծառահատում
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Վանաձոր ճանապարհին ստուգելու նպատակով կանգնեցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։
Մեքենայի 25-ամյա վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթերը։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաժնում պարզվել է, որ փայտը պատրաստվել է Լորուտ գյուղի հանդամասում՝ ապօրինի հատված մեկ հաճարենուց և մեկ թեղիից։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Նախապատրաստվում են նյութեր։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: