1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին: Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակներում Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ, որոնց արդյունքում կարողացան հնարավորինս ամբողջացնել կատարվածի պատկերը:
Ապրիլի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, Դսեղ գյուղի հիվանդանոցի մոտ էին հավաքվել տուժած երիտասարդը, 12-րդ դասարանցի եղբայրը և նրա հասակակից ևս երկու պատանի: Պարզաբանումներն ավարտվել էին ծեծկռտուքով, ինչին հետևել էին ավագ եղբոր հայհոյանքները, և վրդովված պատանիներից մեկը գաղտնի փականով դանակի հարվածներ էր հասցրել հայհոյողին:
Դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: