ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թումանյանի ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին

21.05.2019 12:26 Գողություն

Մայիսի 20-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ մայիսի 19-ի ժամը 08.30-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով բնակարանի բակի և մուտքի դռների չկողպված լինելու հանգամանքից, մտել են բնակարան և ննջասենյակից գողացել բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս:
Նույն օրը, ժամը 19.05-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Դավիթ Պ.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ գողացել է վերոհիշյալ բնակարանից:
Գողոնը վերցվել է:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`