ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թույլտվության ժամկետն անցած զենք-զինամթերք՝ տաքսի ծառայությունում

Մայիսի 22-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  և Մարաշի բաժանմունքի   ծառայողները  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1983 թ. ծնված Գևորգ Ա.-ին պատկանող, Մ. Խորենացու փողոցում գործող տաքսի ծառայության աշխատասենյակում, որտեղից հայտնաբերել է թույլտվության ժամկետն անցած «Սայգա ՄԿ» տիպի 7,62 մմ տրամաչափի հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 19, «Սայգա» հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 և 8 մմ տրամաչափի գազային ատրճանակի 8 փամփուշտ, ինքնաձիգի 3 պահունակ,   որսորդական 2 դանակ և  1 մահակ:
Ըստ Գևորգ Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: